Պարապ ազգ ենք էլի...

Վանաձորում երկրաշարժ էր տեղի ունեցել: Դե հայերը մի ավերիչ երկրաշարժ արդեն տեսել են ու մեղադրել չես կարող, որ ամեն մի թեթև ցնցումից մարդիկ վախենում են, բայց ստոր են նրանք, ովքեր ուղղակի լուրեր են տարածում, որ էս ինչ ժամին երկրաշարժ է լինելու ու մարդկանց խուճապի մեջ են քցում՝ կտրելով առօրյա աշխատանքներից:

Մարդ էլ կա՝ այնքան պարապ է, որ էլ բան ու գործ չունի անելու, իր նկարն է նկարել տալիս առաքյալների շարքում: Նկարով որ մարդիկ առաքյալ կամ սուրբ դառնային, հիմա Լեոնարդո դա Վինչիի այդ նկարի վրա բոլորը իրենց նկարը կնկարեին ու իսկական առաքյալներից մարդ չէր մնա: Շատ ուրախ եմ, որ մեր մարզպետները գնահատում են մշակույթը (մնում է՝ մեր մշնախն էլ ընդունի մշակույթը, ու սաղ լավ կլինի), բայց թող իրենց գործերով զբաղվեն:

Երեկ պարապությունից մարդկանց մի փոքրիկ հատված տեղափոխվել էր նախնադարի միստիկ ժամանակահատված, որտեղ դեռ Դևեր են թռնում ու քայլում: Էնքան դևերի մասին խոսեցին, որ քիչ էր մնում Մարկը (Ֆեյսբուքի հիմնադիրը) մարդ ա մի հատ դև նվեր տար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել