Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանը «պաշտպանիչ միջոցներ» կձեռնարկի՝ ռուսական շուկայի հուսալի պաշտպանությունն ապահովելու համար, եթե Ուկրաինան և Վրաստանը վավերացնեն ԵՄ-ի հետ համաձայնագրերը, ինչպես դա արեց Մոլդովան: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եթե Մոլդովայի խորհրդարանը վավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա իրենք ստիպված կլինեն այդ հարցում որոշում ընդունել ամենամոտ ժամանակներս»,- հայտնել է Մեդվեդևը:

ՌԴ-ն վերլուծելու է ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացումից բխող հնարավոր ռիսկերն ու որոշում է ընդունելու իր տնտեսությունը պաշտպանելու մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել