Ռուսաստանի համար, փաստորեն, ծանր ժամանակներ են սկսվել:
Կարծում եմ՝ հենց այնպես չէ, որ հատկապես այսօր Ուդալցովի համար պահանջվեց ութ տարի ազատազրկում:
Սլավյանսկի ու Կրիմատորսկի, սպասվող Դոնեցկի ու Լուգանսկի «շտուրմներից» հետո Ռուսաստանը «ապասայեցա» սեփական Մայդանից, որովհետեւ ոչ միայն վատ օրինակը, այլեւ Մայդանն է խիստ վարակիչ:
Իսկ Ուդալցովին ընդամենը վրացի Գիվին` Թարգամաձեն էր փող «տվել» ու պրոյեկտավորել... բա որ ուկրաինացիների՞ն էլ տային ու պրոյեկտեին:
Մի խոսքով, այս եւ այլ միջոցներով, Ռուսիան փորձում է կերպ կանխել իր գլխին գալիքն ու սպասվելիքը:
Եւ ոչ միայն:
Հիշենք, որ Ղրիմի հարցը «քննարկողների» համար էլ Պետդուման առաջիկայում կընդունի անջատողականությանը «նվիրված» օրենք:
Հ.Գ. Ինչ ասեմ` սուր վերցնողը սրից է ընկնում:
Այն, ինչ հանել է մեր գլխին Ռուսաստանը, մշտապես տեղ չեն թողնում ինձ համար թանկ` Դոստոեւսկու ու Տարկովսկու երկրի մասին չասել.
-Սեպը սեպով են հանում, տովարիշչի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/331583736996875?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել