Գերմանիայի կառավարության նախարարները ԱՄՆ-ին կոչ են արել բացատրություն տալ Գերմանիայում գործող և այժմ ձերբակալված երկկողմ լրտեսի վերաբերյալ:
Կիրակի՝ հուլիսի 6-ին, անդրադառնալով այդ երկկողմ լրտեսի ձերբակալման խնդրի կարևորությանը, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վոլտեր Շթայնմայրը ԱՄՆ-ից պահանջել է բացատրություններ տալ այդ մասին:
«Բիլդ» օրաթերթին տված զրույցում Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դի Մայզըրը ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել անհապաղ բացատրություն տալ այդ երկրում բացահայտված ԱՄՆ-ի լրտեսի գոյության մասին:
Այդ լրտեսը Գերմանիայի գաղտնի տեղեկատվական փաստաթղթերի մասին տեղեկություններ էր փոխանցում ԱՄՆ-ի կառավարությանը:
Ձերբակալված լրտեսը անցած 2 տարիների ընթացքում աշխատել է որպես երկկողմ լրտես և Գերմանիայի շուրջ 218 գաղտնի փաստաթղթեր վաճառել է 34.100 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/711980298868016?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել