«Շանթ» հեռուստաընկերությունը  ունի  բազմաբնույթ   շոու  ծրագրեր:Շրջանցելով  այդ  հաղորդումների  լեզվական  ու  բովանդակային  թերությունները` ցանկանում  եմ  անդրադառնալ   մի  շատ  կարևոր  փաստի:Նկատած  կլինեք,որ  այս  հեռուստաընկերության  շոու  ծրագրերը  վարում  են  նույն  մարդիկ ` Արամ  MP3-ը,Ավետ  Բարսեղյանը: Կոնկրետ  ինձ  համար  հոգնեցուցիչ  է` նույն  մարդկանց, նույն  հեռուստաընկերության  եթերում անընդհատ  տեսնելը  և այն  էլ` օրը  մի  քանի  անգամ: «Հայ սուպերսթար»,«Ժողովրդական  երգիչ»,«X-ֆակտոր»,«Իմ  անունն է» և  այլ  նախագծերի  մշտական  վարողներից  արդեն  հոգնել  ենք,որովհետև  նույն  ձայնն է,նույն  վարելու  տեխնիկան, նույն  խոսքերն  ու  նույն  շարժումները :Այս  ալիքը  նոր  հեռուստադեմքերի  կարիք  ունի  և  չպետք  է  բոլոր  հին  ու  նոր  նախագծեր «խցկի «  իր«լեգենդներին»:Գուցե  այս  հաղորդավարները  լավ  են  կատարում  իրենց  գործը և  Դուք  կփորձեք  մեկնաբանություններով պաշտպանել  Ձեր «կուռքերին»:Ասելիքս  նրանց  տաղանդավոր  և  կրթված  լինելուն  չի  վերաբերում,բայց   կարիք  չկա ,որ  նրանք  իրենց  մշտական  ներկայությամբ  ձանձրացնեն հեռուստադիտողներին  :Կարելի  է  սահմանափակվել  մեկ-երկու  հաղորդում  վարելով , որ հեռուստադիտողը  իրենց     անհամբերությամբ   սպասի:Ճիշտ  է , այս  դեպքում նրանց  հոնորարները  ցածր   կլինեն  ,բայց  հեռուստադիտողների  նյարդերը    ավելի  քիչ  կքայքայվեն:Եթե  հաշվի  առնենք  նաև  այն  փաստը,որ  Ավետ  Բարսեղյանը  որպես  ժյուրիի  անդամ  ընդգրկված  էր «Իմ անունն է»,«Հայ սուպերսթար» նախագծերում և  վարում  էր    «Ուլտրա  մութ»,«Ով է ուզում դառնալ միլիոնատեր»  խաղերը,իսկ  Արամ – MP3-ը «Վիտամին» ակումբի  անդամ  է  և  հանդես  է  գալիս  հաղորդման  շրջանակներում` ուրեմն մենք  ստիպված  ենք  ամբողջ  շաբաթվա  ընթացքում «վայելենք»  նրանց  ներկայությունը: «Շանթ» հեռուստաընկերության   հաջորդ  հայտնի  «դեմքն»  է Գարիկը, ով  բացի  «Վիտամին»  ակումբում  հանդես  գալուց  և «Կանխիկ հումոր» ծրագրում  ծիծաղելուց ` նաև  այս  կամ  այն  երաժշտական  նախագծում  ժյուրիի  անդամ  է  «նշանակվում» («Հայ սուպերսթար»,« X-ֆակտոր»)  և  իր  «շատ  կարևոր»  կարծիքներով փորձում  է  ապացուցել  իր  երաժշտության  «գիտակ « լինելը :Դե  Ավետ  Բարսեղյանն  էլ  իր  համար  ստեղծել  է  «երազած  տղու»  կերպար  և  ամեն  պատեհ  առիթի  դեպքում  չի  զլանում  իրեն  հռչակել «ամենահայեցի, ամենագրագետ,ամենա-ամենա» հաղորդավար  ու  երգերի  խոսքերի  հեղինակ(չնայած մասնագիտությամբ  կարծեմ  պատմաբան  է  և  իրեն  երաժշտագետի  տեղ  է  դրել  և  վեհ  կարծիքներ  է  հայտնում  մասնակիցների  կատարումների  վերաբերյալ և  հաճախ  եթերում  հնչեցնում  է  ոչ  հայեցի  արտահայտություններ):Իսկ  երկուշաբթի ,«Ժողովրդական  երգիչ» 3   նախագծի  արդյունքների  անփոփման  ժամանակ , մասնակից  աղջկան  առաջարկեց  պարել  և  բարձրաձայն  ասաց,թե«մեկ էլ  երբ՞   ես  հնարավորություն  ունենալու  պարել  իմ  նման  հանճարի  հետ»:Կարծում  եմ,  սա  արդեն  ինքնասիրահարվածության  և «աստղայինով»  տարված  լինելու ապացույց  է,որովհետև  «հանճարը «   չէր  կարող  խախտել  մեր  Սահմանադրությունը  և  մեր  խորհրդանիշ  Դրոշի   նարնջագույնը   փոխարիներ  ծիրանագույնով  և  այս  օրինախախտման  համար  մնար  անպատիժ(լավ է  դեռ   չի  որոշել  փոխել  ու  իր  կողմից  գրված  խոսքերը  տեղադրել մեր  Օրհներգի  ներկայիս  բառերի  փոխարեն,պետության  վրա  այդ  քայլը`  ֆինանսական  առումով` շատ  թանկ  կնստի): Ի տարբերություն  Ավետի`   իրական  ՀԱՆՃԱՐՆԵՐԸ  լինում  են  ավելի  համեստ  և  զուսպ:«Մեծն» Ավետ  Բարսեղյանը  իր  վրա  է  վերցրել հայկական  նոր  բառեր  ստեղծելու  «ծանր  պարտականությունը» և  եթերում  համպատրաստի   զբաղվում  է  նորարարություններով  և  ստեղծում  հայկական  բառակազմության  օրենքներին  չհամապատասխանող նոր  բառեր (օրինակ` գրագիտվեք): «Շանթ» հեռուստաընկերությունը   կարծես թե  <գործ» է անում  այս մի քանի  հաղորդավարների  և  երգիչ-երգչուհիների  հետ,որովհետև  բոլոր  երաժշտական  նախագծերում   գրեթե  նույն  «գիտակներն «   են կարծիք  հայտնում:,Ինչ± է մեր  երկրում  ավելի  պրոֆեսիոնալ  երաժիշտ-մասնագետներ  չկան,որ  միայն  այդ  մի  քանիսին  է  վստահված  ապագա  երգիչներ  «ընտելու»  գործը:Ամեն  դեպքում, այս  հեռուստաընկերությունը  իր  եթերում  չունենալով  որևէ  ուսուցողական,գիտահանրամատչելի  ծրագիր , փորձում  է  լսարան  գրավել «լյալյա-լյուլյուներով» և  ձևավորել  թույր  կարծիք,որ  3-4 ամսում,  լավ  թիկունք  ունենալու  դեպքում` կարելի է   դառնալ  «հայտնի»  երգիչ ( իսկ  նախագծերի  շատ  մասնակիցներ ,5 տարի  Կոնսերվատորիայում  սովորած  լինելով  հանդերձ`  չեն  կարողանում  բավարարել «քմահաճ»  և  «պրոֆեսիոնալ»  ժյուրիի  անդամների  «պահանջները»):Հուսանք,որ  «Շանթ»  հեռուստաընկերությունը   մոտ  ապագայում  կփոխի  իր  եթերային  քաղաքականությունը:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել