Footsport.am-ը գրում է.

Այսօր կայացան լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունների կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ 1-ին խաղում Սիսիան-1 թիմը 2:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄ-3-ի վոլեյբոլիստուհիների նկատմամբ: Կիսաեզրափակչի երկրորդ զույգի մրցավեճում Նժդեհ-1–ը նույնպես 2:0 հաշվով պարտության մատնեց Նժդեհ-2–ին: Վաղը առավոտյան ժամը 8.30-ին 3-րդ տեղերի համար պայքարում կհանդիպեն Նժդեհ-2-ն ու և ԽՄՕՄ-3-ը: Իսկ երեկոյան ժամը 18-ին եզրափակչի վճռորոշ խաղում Հայաստանի չեմպիոնի կոչումը կվիճարկրեն Սիսիան 1–ն ու Նժդեհ-1–ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել