Kayen abel

Դրախտից վտարվելուց հետո Ադամն ու Եվան ունեցան երկու որդի: Մեծին կոչեցին Կայեն, իսկ փոքրին՝ Աբել: Եղբայրները ծնողների հետ մեկտեղ սկսեցին կրել օրվա հացը վաստակելու ծանրությունը. Կայենը զբաղվում էր հողագործությամբ, իսկ Աբելը հովիվ  էր:
Հայրական տանը հաստատված օրենքի համաձայն՝ մի անգամ Կայենը Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից՝ երախայրիքը, իսկ Աբելը զոհաբերեց իր պահած հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելը իր գառներից ամենալավերը նվիրեց, մինչդեռ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով Աստված ընդունեց Աբելի զոհաբերությունը եւ տվեց Իր բարեհաճության նշանը, իսկ Կայենի նվերին Նա չնայեց:
Եվ Կայենը նախանձից ու չարությունից սպանեց Աբելին: Աշխարհում կատարված առաջին սպանությունն էր այդ. եղբայրը սպանեց եղբորը…
Աստված անիծեց մարդասպանին, եւ Կայենը իր ողջ կյանքում երկրի վրա հանգստություն եւ ապահովություն չգտավ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել