«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հարցին՝ «եթե Սերժ Սարգսյանը պահանջի հրաժարվել մանդատից, կենթարկվե՞ք», ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյան-Բուռնաշ պատասխանել է. «Նա մեր գլխավոր հրամանատարն է, և եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելն իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։ Փաստորեն, եթե որպես գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Բուռնաշին հրամայի, ասենք, «գնա, գլուխդ պատին խփի», ապա Բուռնաշը կենթարկվի հրամանին, կգնա ու գլուխը պատով կտա՝ որպես պետության շահերից բխող կարեւոր հանձնարարություն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/333808603380392
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



