Պրոդյուսերական հաշվարկ ունեցող երգերն ու ստեղծագործությունները ինչ-որ շուկաներ գրավելու համար են, օրինակ՝ «Ծնունդդ նորից, կրկին ու էլի շնորհավոր» և այլն…: Ես որպես ոչ պրոֆեսիոնալ երաժիշտ, այս ալբոմում չեմ ենթարկվել ոչ մի կանոնների և հաշվարկների, պարզապես փորձել եմ պարգևել ունկնդրիս հանգիստ ու խաղաղ ժամանց՝ վերադարձ մոռացված իրականությանը ու դրական տրամադրվածությանը դեպի ապագան: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ իմ՝ «Ծիծեռնակի թռիչք» ձայնասկավառակի շնորհանդեսը և «Ամպեր» տեսահոլովակի պրեմիերան, որը և սիրով ներկայացնում եմ ձեր դատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել