Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելով սուր ընտրապայքարը քաղաքապետի պաշտոնի համար կարելի է արդեն ասել, որ բացառվեց Գյումրիում, ինչը ենթադրում է, որ հիմնական պայքարը մղվելու է ավագանու թեկնածուների միջև: Իսկ դա թույլ է տալիս ենթադրել, որ ցանկության դեպքում այս ընտրություններում կարելի է բացառել զանգվածային ընտրակաշառքն ու ռազբորկաները, քանի որ, ինչպես նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, ավագանու անդամության թեկնածուներն ինքնագլուխ «պատերազմ գնացողը» չեն, նրանք հիմնականում համախմբվելով քաղաքապետի թեկնածուների շուրջը` առավելապես հանուն նրանց էին պատերազմում ու նրանց գումարներն էին բաժանում` միաժամանակ իրենց ու քաղաքապետի իրենց թեկնածուի համար ձայն ապահովելու նպատակով: Իհարկե, խոսքը բոլոր թեկնածուների, առավել եւս` քաղաքացիական հասարակությունը ներկայացնողների մասին չէ:

Կցված նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել