Լույսը թանկացնելով` գերմանացի չես դառնա...
Հեֆֆերն էլ խոսեց ու խոսեց նրա մասին, ինչը մենք գիտենք: Ո՞ւմ է համար նորություն, որ ԱՄՆ-ն առաջարկում է՝ մենք 7 ազատագրված տարածքները հանձնենք, առնվազն գործընթացին չի հետևել: Դե տարին մեկ մի բան պետք է ասեն, որ աշխարհի մոտ տպավորություն ստեղծվի, թե ԱՄՆ-ն իր ձեռքը պահում է բոլոր խնդիրների զարկերակի վրա:
ՕԵԿ-ը հավեսով ընդդիմություն է, ուղղակի մի տեսակ դեռ իրեն իր ափսեի մեջ չի զգում ու պետական համալսարաններից մեկի տարածքների վրա աչք է դրել: Այ մեր ՕԵԿ ախպեր, քել քո համար Արցախում մի հատ տարածք վերցրա, մի քիչ սարքի, մի լավ բան արած կլինես, թե չէ սենց ի՞նչ:
ՕԵԿ-ի թեմայից չենք հեռանում: ՕԵԿ-ը վեց տարի կնոպկի դիվանագետ լինելուց հետո, նույնիսկ արձակուրդներին չի հանգստանում ու չի թողնում, որ Քառյակը հանգստանա: Բաց թողածն է հետ բերում, համազգային միտինգ է հրավիրում, իմ կարծիքով, էս միտինգին «ասեղ» քցելու տեղ չի լինի, որովհետև հայերը «սպասում» էին այս երեքտառանոց, փրկակար կուսակցության վերադարձին:
Մարդ կա մտածում է, որ լույսը թանկացնելով հայերը գերմանացի են դառնալու, մարդ էլ կա մտածում է, որ 1000 դրամով սաղ խնդիրները կլուծվեն: Իսկ հայերն ասում են, որ հայ լինելն ավելի լավ է, իսկ 1000 դրամով սաղ խնդիրները լուծողին էլ խնդրում են, որ ինքը 1000 դրամով ապրի կամ ամսեկան իրա փողից մի 10.000 դրամ տա ուրիշի լույսի գումարը:



