Ժողովուրդ ջան, մի տեսակ զարմանալի չի, որ զարմանում եք Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ-ի հայտարարությունից??:ՃՃՃ ինչի ԵԿՄ-ն երբեւէ էս երկրում բարեփոխումներ, կամ ազատ եւ արդար ընտրություն, կամ քաղաքացիական իրավունք ու ազատություն սատարել ա, որ հիմա էլ ուրիշ բան սատարելու համար զարմանում ենք??? Նրանք իրանց բնորոշ ոճով սատարել են Հայաստանի բոլոր ժամակաների իշանություններին, իսկ թե որնց ա իրանց բնորոշ ոչը, կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չի: Ու Հայաստանում չի եղել մի իշխանությունը, որը իշխանություն եղած ժամանակ դժգոհություն հայտնած լիներ էդ ոճից ու սատարումից: Նենց որ ԵԿՄ-ից պետք ա ոչ թե այս կամ այն հոսանքին սատարում ակնկալել, այլ պարզապես պահանջել, որ էդ կազմակերպությունը բացարձակապես չխառնվի հասարակական-քաղաքական որեւէ գործընթացի: Դրա անդամները կարող են առանձին լինել էս կամ էն կուսակցության, շարժման, նախաձեռնության անդա, սիրել կամ զզվել էս կամ էն ուժից ու գործչից, բայց Երկրապահ կամավորականների միություն կառույց որպես այդպիսին, չպիտի լինի հասարակական-քաղաքական որեւէ գործընթացում՝ ոչ ակտիվ, ոչ պասիվ, որովհետեւ ԵԿՄ-ն մեծ հաշվով դա նույն բանակային կառույցն ա, ըստ էության, բանակից ավելի բանակային հոգեբանությամբ, նույնիսկ պատերազմական հոգեբանությամբ, ինչը իհարկե նաեւ որոշակի օբյեկտիվ հիմքեր ունի, բայց այդ ամենով առավել եւս էդ կազմակրպությունը չպետք ա խառնվի որեւէ հասարակական կամ քաղաքական գործընթացի: Եթե մենք ընդունում ենք դրա խառնվելը, ապա բանակի խառնվելուն դեմ լինելու արդեն զուտ ձեւական, այսպես ասած արարողակարգային բնոյթ ա կրում, որովհետեւ եթե բանակը ՀԿ չի, դա չի նշանակում ավելի քիչ ռազմականացված կառույց ա, քան ԵԿՄ ՀԿ-ն: Իրականում ԵԿՄ-ի ստեղծումն ու դրա գործածումը քաղաքական նպատակներով, հենց ստեղծման առաջին իսկ օրերից, եղել ա Հայաստանում անկախ պետականության ընթացքում գործած ամոենամեծ եւ ճակատագրական սխալներից մեկը, եթե չխոսենք ոչ թե սխալի, այլ ըստ էության գիտակցված հանցանքի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել