1. Օդի միջոցով գործարաններից ամեն տարի համաշխարհային օվկիանոս մուտք է գործում 200.000 տոննա կապար, 1 միլիոն տոննա ածխաջրածին, 5000տ սնդիկ: 1970-ական թվականներին գետերի միջոցով ծով է թափվել 320 միլիոն տոննա երկաթ, 2.3 միլիոն տոննա կապար, 6.5 միլիոն տոննա ֆոսֆոր և այլն:
2. Յուրաքանչյուր մեկ րոպեում երկրի վրա ոչնչանում է շուրջ 20 հա անտառ:
3. 7-րդ դարում արաբները գրավում են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, հայտնաբերում հսկա գրադարանն ու այդ մասին զեկուցում Օմար խալիֆին, թե ինչ անենք: «Իմաստուն» խալիֆը պատասխանում է. «Այն գրքերը, ուր գրված է այն ամենը ինչ որ Ղուրանում, ավելորդ են, հարկավոր է այրել քաղաքային բաղնիքում: Իսկ այն գրքերում, ուր գրված են ուրիշ բաներ, քան Ղուրանում, վտանգավոր են, կրկին հարկ է այրել քաղաքային բաղնիքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել