Panorama.am-ը գրում է.
Գերմանիայի Բունդեսթագն այսօր 463 կողմ և 111 դեմ ձայների հարաբերակցությամբ նոր օրինագիծ է ընդունել, որով ներգաղթյալների՝ Գերմանիայում ծնված զավակներն իրավունք են ստանում դիմելու երկքաղաքացիություն ստանալու համար: Այս մասին հաղորդում է dw.de-ն:
Օրենքը ներգաղթյալներից պահանջում է թողնել իրենց ծնողների ազգությունը, եթե ձգտում ունեն դեպի Գերմանիա պետությունը: Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, սակայն, խիստ առարկություններով են հանդես եկել:
Թուրք հասարակությունը ևս քննադատել է օրենքը, քանի որ, ըստ նրանց, այն ուղղված է միայն երիտասարդներին, և խախտում է մեծահասակների ու տարեցների իրավունքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/07/04/germany-law/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



