Օգոստոսի 10-ը՝ առաջադրումների վերջին օրն էր:
Ըստ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանի, օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ի դրությամբ, Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 5 հոգի՝ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը, Անդրանիկ Ավետիսյանը եւ Ռաֆայել Ասատրյանը: Առաջադրված ավագանու թեկնածուների թիվը 72-ն է:
Լրագրողների այն հարցին, թե խոսակցություններ էր պտտվում, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրելու նաեւ Վարդան Ղուկասյանը, Է.Բաղրամյանը ասաց, որ առաջադրումների թիվը այսքանն է:
-Այն առաջադրված թեկնածուներն, ովքեր մինչեւ օգոստոսի 15-ը ինքնաբացարկ կհայտարարեն, իրենց ընտրական գրավը հետ կվերադարձվի: Եթե օգոստոսի 15-ից հետո տեղի ունենա այդ գործընթացը, այլեւս ընտրական գրավը հետ չի վերադարձվի,-լրագրողների հետ զրույցում ասաց Է. Բաղրամյանը:
Վերջինս նշեց, որ ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ առաջադրված ավագանու անդամները թվով 54-ն էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել