Ֆրանսիացի պատգամավորը կոչ է արել բանակցությանը ներգրավել նաև ԱրցախինArmnewsTV.am-ը գրում է.

Ռոշբլուանը եվրոպահայկական խորհրդատվական խմբի անդամ է, որը հիմնադրել է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքի ջատագով պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը Բաքվի սև ցուցակում է: Ադրբեջանի իշխանության թշնամանքը Ռոշբլուանի հանդեպ պայմանավորված է նրանով, որ ֆրանսիացի պատգամավորը յոթ անգամ եղել է Արցախում, տեսել, թե ինչ է իրականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Պատգամավորի համար տարօրինակ է, որ Ղարաբաղյան բանակցությանը Ղարաբաղը չի մասնակցում: Հայաստանում 27 անգամ հյուրընկալված ֆրանսիացի պատգամավորը վստահ է, որ Ղարաբաղի օրինակն ուսանելի է շատ ճանաչված պետությունների համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել