Ժողովուրդ, հարայ, ով քնած է, արթնացեք, ուր եք, Գալուստ Մտքի Տիտան Սահակյանին ձեռնոց է նետել ոչ այլ ոք, քան Ահարոն Ադիբեկյանը: Ու այն էլ ինչպիսի ձեռնոց. նույնիսկ ասում են, Քրքրիչը հիմա շոկի մեջ է Ադիբեկյանի արտահայտած վերջին մտքից, ըստ որի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ամենից շատ վնաս կրելու են էլեկտրաէներգիա օգտագործող քաղաքացիները: Ասենք, մենք էլ նստած սպասում էինք, որ կու -աթար- սպառողները պիտի վնաս կրեին. չէ՞ որ իրենք իրենց տները լուսավորում էին աթարով, համակարգիչ, սառնարան, հեռուստացույց աշխատեցնում էին աթարով: Բա: Դե գնացեք ու մտածեք, էս կարգի մտքի թռիչքին առնվազն պետք է Նոբելյան մրցանակ տալ ու որպես խիստ հազվադեպ տեսակի ներկայացուցչի տեղափոխել Ծիր Կաթինի համաստեղությունից դուրս, որ այսօրինակ «բըլթ»-ը դառնա համատիեզերական բնույթի: Բայց սա դեռ վերջը չէ: Նրա խոսքով, եթե հաշվի առնենք, որ մեր բնակչության 50 տոկոսն աղքատ է, և ամեն 10-րդը սոված է քնում, ապա անգամ այդ 10 տոկոս թանկացումը զգալի գումար է դառնալու, և կառավարության տրամադրած 1000 դրամը զգալի կօգնի նրանց: Վայ աման, քոռանամ ես, Ահարոն ջան, երբ էիր էս կարգի «բըլթացրել», որ էսօր «բըլթացրիր»: Այ տնաշեն, հազար դրամով իսկի դու հարցազրույցիդ տեղից քո տուն չես հասնի, էդ ի՞նչ գումար է, որ մի հատ էլ օգնի: Ու էդ ոնց ես հաշվել, որ ամեն տանսերորդը քնում է սոված. ռենտգե՞ն ես արել՝ քնած ժամանակ ստամոքսի պարունակությունը ստուգելու համար: Ես կասեի՝ ամեն երրորդն է էսօր թերսնված քնում, հարգելիս, նույնիսկ այստեղ ես մուխլյոժ անում, իսկ աղքատ է բնակչության յոթանասուն տոկոսը: Սակայն, ոնց ասում են ,ֆինալը դեռ առջևում է: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, Ա. Ադիբեկյանի կարծիքով, մենք ստիպված կլինենք նմանվել գերմանացիներին, և ավելի ռացիոնալ ծախսեր կատարել, իսկ շուկան շատ դաժան ուսուցիչ է, ու մենք պետք է ավելի խելացի աշակերտ դառնանք: Ի՞նչ եք ասում, ես կասի՝ մենք արդեն նմանվել ենք Սվազիլենդին, Վանուատուին ու Բուրիկնա Ֆասոյին, ու էսպես որ շարունակվի, հաջորդ պետությունը, որին կնմանվենք, Հոնդուրասն է: Բա, սա էլ քեզ համար, ով մեծն խելոք աշակերտ` հպանցիկ աշխարհագրության դաս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/710771202322259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել