Գիպ-գիպ, ուռաաաա՜, նպաստները բարձրացնում են 1000 դրամով, պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ 1000 դրամով: Հասարակությունը շոկի մեջ է, առանց այն էլ մի կերպ էին ծախսում 29.350 դրամը, իսկ հիմա 30.350 դրամով պետք է ապրեն: Ի՞նչ անում ենք, երեխեքի համար ենք անում...

Ուրեմն 30.350 դրամից հանում ենք 5000 դրամ լույս, մի 8000 դրամ գազ, 2000 դրամ ջուր, 2000 դրամ հեռախոս (բջջային հեռախոս չեմ հաշվում) ու տակը կմնա 17.350 դրամ, կարևորը ցամաք հացի փող կա, նույնիսկ կարելի է մեկ-մեկ նրբերշիկ ուտել, բայց խանութը պետք է մոտ լինի, որ տրանսպորտով չգնաք, թե չէ այդ հացն էլ չեք ուտի:

Ես մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչո՞ւ է, որ մարդիկ ուզում են Հայաստանից գնան, պարտադիր բարձրաձայնում են: Լյուբիկը ուզում ա գնա Ադրբեջան, սաղին ասում ա, հիմա էլ՝ Սեպուհը: Այ ախպերներ ջան, հասկանում եմ՝ ինչ անում եք, երեխեքի համար եք անում, բայց դա չի նշանակում, որ պարտադիր դրա մասին սաղին պետք է պատմեք: Ուզո՞ւմ եք, հելեք սուս-փուս գնացեք: Ոնց էլ լինի, Զվարթնոցի տեղը գիտեք:

Էս մի պարբերությունով էլ հիշենք անցավորներին՝ ՕԵԿ-ին: Մարդիկ կոնկրետ պայքարիստ են դարձել, մի ուղղությամբ պայքարում են լույսի թանկացման դեմ, մյուս ուղղությամբ՝ կուտակայինի դեմ (ժամանակին ոնց որ ես էի կնոպկա հուպ տալիս ու կուտակայինի օրենքը ընդունում), մյուս ուղղությամբ էլ տարածքների համար են պայքարում: Ամոթ չլիներ, կասեի, որ համարյա ՉԷ Գևարայի կայֆեր են անում:

Հիմա խոսենք մեր ակումբային ֆուտբոլի մասին, եթե, իհարկե, այդպիսին կա Հայաստանում: Լավ ա, ապրի մեր ազգային հավաքականը, լավ են խաղում, բայց մենակ ազգային հավաքականով չի սկսվում ու վերջանում ֆուտբոլը, ասեմ ավելին, ֆուտբոլը սկսվում է ազգային ակումբներով, որտեղ մենք կատարյալ ձախողումներ ունենք: Պետք է այս ուղղությամբ մտածել, որքան որ մեր պատիվն է պահում ազգային հավաքականը, այդքան էլ մեր պատիվն են պահում եվրագավաթներում խաղացող մեր ակումբները: Մտածել է պետք այս ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել