ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում մատնանշել են Ուկրաինայի արևելքում «երկուստեք հրադադարի շուտափույթ ձեռքբերման կարևորությունը»։ Այդ մասին հաղորդել է ԳՖՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է ITAR-TASS-ը։ Առաջնորդներն «ընդգծել են երկու կողմից շուտափույթ հրադադարի կարևորությունը», հավելել է նա։ Մերկելը և Օբաման համարում են, որ «դրան պետք է նպաստի, առաջին հերթին, Ռուսաստանը», որին անհրաժեշտ է «ազդել Ուկրաինայի արևելքի անջատողականների վրա, որպեսզի նրանք պահպանեն հրադադարը»,- հայտնել է Զայբերտը։ «Ընդհանուր նպատակն իրավիճակի կայունացումն է, ինչը թույլ կտա Ուկրաինային դիվանագիտական միջոցով որոշել իր հետագա ուղին»,- նշել է կառավարության ներկայացուցիչը։
1in.am-ը գրում է.



