Life.panorama.am-ը գրում է.
Հուլիսի 1-3-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է Լաթաքիայի, ինչպես նաև՝ քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր են փոխանակվել ներկայում նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձել են վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:
Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելել է Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկել է քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելել է նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



