Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում նախագահական ընտրություններից առաջ հրապարակել է իր ունեցվածքի հայտարարագիրը: Էրդողանի իրավաբաններ Ալի Օզքայան և Բուրհանեթթին Սևենջանը Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդին են ներկայացրել վարչապ ետի ունեցվածքի մասին տեղեկություններ պարունակող հայտարարագիրը:

Համաձայն այդ փաստաթղթի` Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցվածքը չի փոխվել և 2011 թվականի հունիսի 16-ից ի վեր: Այն հետևյալն է.

Անշարժ գույքի փաստաթղթեր

Գյունեյսու-Դումանքայա գյուղում 2000 քառակուսի մետր տարածք` արժողությունը` 10 հազար թուրքական լիրա (մոտ 6 հազար ԱՄՆ դոլար):

Բանկային հաշիվներ ու արժեթղթեր

Բանկային հաշիվներում, ընդհանուր առմամբ, կա 3 միլիոն 390 հազար 384 թուրքական լիրա (մոտ 2 միլիոն դոլար), 25 հազար ֆունտ ստերլինգ, 199 հազար 867 ԱՄՆ դոլար:

Ստանալիքներ

500 հազար թուրքական լիրա (ավելի քան 283 հազար ԱՄՆ դոլար):

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին` համաժողովրդական քվերակությամբ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է կազմակերպության առաջնորդ, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով հավանականությունը, որ Էրդողանը կդառնա Թուրքիայի 12-րդ նախագահը, շատ մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել