Lurer.com-ը գրում է.
Ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի և էթնիկական հողի վրա հակամարտությունների կանխման համակարգը Ռուսաստանում պետք է գործարկվի մինչև տարվա վերջը: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այստեղ լուրջ օժանդակություն է կոչված դառնալու ազգամիջյան հարաբերությունների մոնիթորինգի և էթնիկական հողի վրա հնարավոր հակամարտությունների կանխման միասնական համակարգը: Կառավարությունն այն պետք է գործարկի մինչև ընթացիկ տարվա վերջը»,-ասել է Պուտինը ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ համակարգը կընդգրկի ՌԴ-ի բոլոր տարածաշրջանները, իսկ դրա շրջանակներում ստեղծված մոնիթորինգի համերկրային կենտրոնը կկոորդինացնի իշխանության շահագրգիռ մարմինների, գիտական կազմակերպությունների և փորձագիտական հանրակցության վերլուծական ու կանխարգելիչ գործունեությունը, հանդես կգա այդ ոլորտին վերաբերող հանձնարարականներով ու առաջարկություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



