Թուրքիայի իշխանություններին հաճույքով եմ մատուցելու այս գիրքը. Ռագըբ ԶարաքոլուիPanorama.am-ը գրում է.

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել մեկ հատորով, որում ներկայացված են 100-ից ավելի վկայություններ: Այն լույս է տեսել 1500 օրինակով:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, 2012թ. հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռհատորյակը, որտեղ տեղ են գտել Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի և Տրապիզոնի նահանգների ու Պարսկահայքի շրջանի վերապրողների 600 վկայություններ: Փաստթղթերում ներկայացված են 1916-17 թթ. Հայոց ցեղասպանության փրկվածների վկայությունները:

Ըստ նրա` սրանք հույժ կարևոր վավերագրական փաստաթղթեր են, որոնք կարող են ծառայել որպես միջազգային արժեք ունեցող վկայություններ: Ա.Վիրաբյանի խոսքերով` 2013թ. լույս տեսած եռահատորյակից առանձնացվել են 145 վկայություն, շուրջ 150-ը թարգմանվել են անգլերենով և հրատարակվել մեկ գրքով: Առաջիկայում, ըստ Ա.Վիրաբյանի, այն թարգմանվելու է նաև ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով:

Անդրադառնալով թուրքերեն հրատարակությանը, նա նշեց, որ այս տարի Լիսբոնի Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ գիրքը թարգմանվել է թուրքերենով, որը լույս է տեսել Թուրքիայում` Ռագըբ Զարաքոլուի հրատարակչությամբ:

«Զարաքոլուն համարձակություն ունեցավ մեր պատրաստած հատորը հրատարակել Ստամբուլում: Սա մեծ համարձակություն է պահաջում, քանի որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք հրատարակելը հեշտ գործ չէ: Կարծում եմ, որ այս փաստաթղթերը թուրք պատմաբանների և Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների համար բավարար փասռաթղթեր են և կարող են ուսումնասիրություններ կատարել: Փաստաթղթերը տեղադրվելու են նաև համացանցում, որպեսզի հասանելի լինի բոլորին»,- ասաց Ա.Վիրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել