ԱՄՆ կոնգրեսը մտադիր է մինչև հուլիսի վերջ ընդունել Մոլդովայի ինքնիշխանությանն աջակցող բանաձև168.am-ը գրում է.

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսը մտադիր է մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում ընդունել Մոլդովայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցություն հայտնող բանաձև: Այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարվել է Քիշնևում  Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահ Ադրիան Կանդուի ու ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ամերիկյան պատվիրակությունը շնորհավորել է Մոլդովային՝ կապված ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ և հայտարարել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հանրապետության եվրաինտեգրման ձգտումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել