Չճանաչված պետության խիզախությունը. Բասկ սենատորները տպավորված են ԱրցախովPanorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը արժանի է արդար և ինքնորոշման իրավունքի վրա հիմնված ամուր խաղաղության: Այդ մասին հայտարարել են Բասկ սենատորներ Ուրկո Աիրաթսան (Urko Aiartza) և Ջոն Ինյարիտուն (Jon Iñarritu) Panorama.am-ին ուղարկած հայտարարության մեջ: 

Նրանք իրենց հայտարարության մեջ նշել են, որ իրենց համար պատիվ է 1994-ի հրադադարի ռեժիմի հաստատման 20-ամյակի կապակցությամբ Արցախ այցելելը, շփվել բնակչության հետ, լինել տարբեր բնակավայրերում: 

«Մենք խիստ տպավորված էինք այն ամենով, ինչ տեսել էինք Արցախում: Մենք վկան եղանք այն բանի, որ այդ փոքրիկ ժողովուրդը անտեսելով տարբեր դժվարություններ, փորձում է ապրել խաղաղության մեջ` հաղթահարելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմ,ան ռեժիմի վտանգները: Մենք տեսանք չճանաչված պետության խիզախությունը: Հնարավորություն ունեցանք հանդիպել երկրի առաջին դեմք Բակո Սահակյանի հետ և տպավորված էինք նրա` երկում խաղաղություն հաստատելու վճռականությամբ»,-ներկայացնում են բասկ սենատորները` ընդգծելով, որ իրենք Արցախ այցելության ժամանակ են տեղեկացել, որ դիպուկահարներ կան սահմանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել