Երեկ հարազատ մի մարդ տարակուսանք հայտնեց, որ ես որոշ հարցերում սատարում եմ օլիգարխիայի ներկայացուցիչներին՝ մատնանշելով մեր արժեհամակարգերի, մտածողության տարբերությունները:
Իհարկե, ես կարող եմ պատասխանել, որ սատարել եմ կոնկրետ դրսևորումների, գործընթացների՝ ոչ թե մարդկանց:
Բայց դրանից խնդրի էությունը, հավատացնում եմ, չի փոխվելու:
Հարազատիս ասածից հետո՝ երկար ժամանակ խորհում էի հարցի շուրջ ու հասկացա, որ խնդիրը միայն իմ անձը չէ. Հայաստանում քաղաքականությունը իջել է սպառողական, բազարային հարթության վրա, ու ամբողջ քաղաքական համակարգն ապրում է հենց այդ տրամաբանությամբ:
Հիմա մեզանում չկա քաղաքական, գաղափարական դիսկուրս. ամեն բան խիստ անձնավորված է, կլայնացված:
Ոմանք այդ պատճառով հեռանում են քաղաքականությունից, մյուսներն՝ իմ օրինակով, դառնում են «սպառողական քաղաքականության» մասնիկը:
Միայն թե՝ մեր արածն որևէ աղերս չունի իրական քաղաքականության հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել