Ճպլ-ը նույն ինքը` Սեպուհ Ապիկյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա ցանկանում է հրաժարվել հայրենիքից ինչ-որ ակտի համար ու մինչ այդ նա գրել է, որ ինքը 30 տարվա հայրենասեր է արդեն.... Նախ և առաջ ես ինչպես միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ մեր հայ «Աստղերը» էժանագին ՓԻԱՌ-ի «մեռած են» ու ոնց ջոգում եմ Սեպուհն էլ բացառություն չի:
Ես ցանկանում եմ իմ խոսքը ուղել Սեպուհին. «Հարգելի Սեպուհ, եթե դու 30 տարվա հայրենասեր ես, նախ և առաջ դու ուղղակի իրավունք չունեիր գրելու այս տողերը: Երկրորդ մարդ չի կարա իր հայրենիքից հրաժարվի կամ հիասթափվի 200000 դրամի համար, հայրերնասիրությունը չի չափվում գումարով: Սեպուհ՛, դու կարող ես հրաժարվել ակտը մուծելուց, հրաժարվել օրենքի կատարումից, հիասթափվել ակտը գրողից, հիասթափվել օրենքներից, բայց դու, ինչպես դու ես ասում, որպես 30 տարվա հայրենասեր պետք է գիտակցեիր, որ հայրենիքը դա մի սրբություն է, որից չեն հրաժարվում, որով միշտ հպարտանում են ու, որը քոնն է, քո սեփականությունը: Իսկ, եթե դու մի դժվարության համար որպես հանրային դեպք քեզ թույլ ես տալիս հրաժավել հայրենիքիցդ, ապա նշեմ, որ եթե հայրենիքը շնչավոր էակ լիներ, հիմա մի լավ քեզնից կհրաժարվեր ու ՖԲ-ի «լեզվով» ասած քեզ «կբլոկեր».... Ամոթ է, անիմաստ մի գրեք գրելու համար, գրելուց առաջ էլ ընտրեք ճիշտ բառերը, Հայրենիքը սրբություն է, որից չես կարա հրաժարվես,հրաժարվում են այլ բաներից.... Սեպուհ ջան քո 30 տարվա հայրենասիրությունդ դու 30 վայրկյանում ջուրը քցեցիր»:
Էսքանը:



