39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին... Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ!!! Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը...բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք...Շատ խորը վշտով և ցավ ապրելով եմ ասում այն, ինչ ասում եմ...Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, «քացու տակ քցել», ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին...և այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին...Անչափ «ցնցված» և «հիացած» մեծն Ճանապարհային ոստիկանություն «փոսի գայի» մականվամբ համակարգի «մեծահոգի» վերաբերմունքից և աշխատանքից...Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ... երբ, Աստված մի արասցե, ընկնում ես փորձանքի մեջ, վթարի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական, ֆինանսական և հոգեկան մեծ կորուստներ, վնասվելով և դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դու ես, ջարդուխուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դու ես, կողքից բողոքող չկա, ոչ ոք չի տուժել բացի քեզանից, միակ շատ խոշոր չափերի տուժողը էլի դու ես բոլոր առումներով և բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները, այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո, քեզ վրա տուգանք են սահմանում 200.000 դրամի չափով... Ի՞նչ կարող եմ ասել, ԲՐԱՎՈ!!!!!! Պարզապես հիացած եմ այս ամենով...երևի թե ինքներս մեզ վաճառե՞նք, որ վճարենք այդ տուգանքները:
ԿԵՑՑԵՍ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳՈՂ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!