Գեղամյանը բացատրեց, թե ինչու է ուզում, որ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն անդամակցեն ԵՏՄ-ինYerkir.am-ը գրում է. 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բաքվում ԵԱՀԿ ԽՎ 23-րդ նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը գտնում է, որ Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ իր հայտարարությունը ադրբեջանական haqqin.az ադրբեջանական լրատվական կայքը այլ կերպ է ներկայացրել, հետո իրենց սխալն ուղղել են:  

«Ես ասել եմ`  ճիշտ կլինի, որ ԼՂՀ-ն,  հանդիսանալով միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, անդամակցի ԵՏՄ-ին, ինչպես նաև` Ադրբեջանը: Դա հնարավորություն կընձեռի, որ աշխուժանան տնտեսական կապերը երեք պետությունների միջև, և, բնականաբար, կվերանան սահմանները: Դա կնպաստի տևական և կայուն խաղաղություն սահմանել մեր տարածաշրջանում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:  

Նրա խոսքով` իր այդ դիրքորոշումը առաջին անգամ հնչել է դեռ ամիսներ առաջ  ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, սակայն այդ ժամանակ Հայաստանում  քար լռություն էր իր այդ դիրքորոշման վերաբերյալ, բայց ամիսներ անց, երբ Բաքվում է հայտարարել նույն բանը, Հայաստանում ու Ադրբեջանում իրար են խառնվել, և դա միայն բացասական է անդրադառնում այդ իրար խառնվողների վրա:  

Մեր այն դիտարկմանը, որ այդ հակազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դա հայտարարվել է Բաքվում հայկական պատվիրակության ղեկավարի կողմից, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Առավել ևս, շատ ավելի լավ, այսինքն` ամբողջ հետխորհրդային երկրների դատին է դա հայտնվել, և, բացի գովասանքից, չի եղել ուրիշ կարծիք: Կգա ժամանակ, կհասկանան այդ դիրքորոշումը: Թու, թու, թու, իմ հիմնավորումները բավականին լուրջ են ու անխոցելի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել