Լոռու մարզի Շնող գյուղի Մեծ քարի գլուխ թաղամասում, որ պատմական Կայծոն բերդն է, և մինչ օրս պահպանվել են պատմական մի քանի շինություններ, մեծ խաչ են կանգնեցրել:
Հոգով սնանկ մի քանի մոլեռանդներ ամենուր իրենց ձեռագիրն են ուզում թողնել` պղծելով պատմական հուշարձանը: Մինչև ե՞րբ պիտի հայը որդեգրի նման անասնաբարո պահվածք: Մինչև ե՞րբ պիտի խաչը գերադասենք ազգային պատմությունից: Մի՞թե կարելի է այդչափ տհաս լինել: Ու՞ր են պատկան մարմինները` Շնողի գյուղապետարանը, Լոռու մարզպետարանը, ավելի բարձր ատյաններ.... Հերիք է բռնաբարեք հայոց պատմությունն ու մշակույթը: Այդ խաչերը ձեր տանը կանգնեցրեք: Ամրոցը, հուշարձանը ամենինս են, ազգային սեփականություն են:
Նման ստահակներին պիտի խաչել հենց իրենց բարձրացրած խաչերին. մի պղծեք մեր պատմական հուշարձանները....


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել