Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջին փուլում Էրդողանի հաղթանակին կարող է նպաստել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրազանգվածի մի մասը՝ բոյկոտելով և չմասնակցելով քվերակությանը: Ընդդիմադիր այդ կուսակցության ներսում ընդդիմության միասնական թեկնածուի հետ կապված դժգոհություն ու առարկություն կա, Իհսանօղլուն չի ընկալվում որպես այդ կուսակցության արժեքային-գաղափարախոսական ուղու կրողը, և աշխարհիկ-քեմալական կայուն այդ ընտրազանգվածի մի հատվածը չի բացառվում, որ կբոյկոտի այս ընտրությունները՝ ընդդեմ ԺՀԿ-ի անսկզբունքայնության, ինչն էլ կարող է «ջուր լցնել» թեկնածու Էրդողանի «ջրաղացին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/783638381655404?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



