Armnewstv.am-ը գրում է.
Ռենե Ռուքեին վերջերս մերժել էին տրամադրել մուտքի արտոնագիր` Բաքվում անցկացվող ԵԽԽՎ միջոցառմանը մասնակցելու համար: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարին արգելել էին այցելել Ադրբեջան, քանի որ նա եղել էր Լեռնային Ղարաբաղում: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ֆրանսիական պատվիրակության ղեկավարի խոսքով, ինքն ու իր գործընկերները փորձում են աջակցել, որ շփումներ հաստատվեն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև: Բայց իր ջանքերին ի պատասխան ադրբեջանցիները արգելում են ֆրանսիացի պատգամավորին այցելել Բաքու:
Ռենե Ռուքեի խոսքով` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իր ճակատագիրը տնօրինելու իրավունք ստանա, Արցախում բազմիցս հյուրընկալված պատգամավորը անհամբեր սպասում է Ստեփանակերտի օդակայանի գործարկմանը, որ նորից այցելի Ղարաբաղ:
Ֆրանսիացի պատգամավորը չի հասկանում ադրբեջանցիներին, որոնք այդքան սուր են արձագանքում իր քայլերին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



