Ես ուզում եմ ասել, որ ի տարբերություն շա՜տ-շա՜տ շատերի ՖԲ-ում կան գրագետ և խելացի մարդիկ` անկախ պաշտոնից, սոցիալական դիրքից ու աշխատանքի բնույթից, և իրենց թե´ գրառումները և, թե´մեկնաբանությունները հանդիսանում են սեփական միտք.... Եվ ընդհանարպես, ոչ ոք իրավունք չունի քննադատելու և քննարկելու դիմացինի սեփական անձը, անձնական կյանքը.... Գնալով այն վերածվում է նողկալի, էժանագին բամբասանքի.... Դու կարող ես քննադատել արած կամ չարած գործը, աշխատանքային ոճը, բայց իրավունք չունես քննադատություը, քննարկումները վերածել նամանավանդ ծաղրի և վիրավորել դիմացինիդ.... էլի եմ կրկնում, անկախ տարիքից, պաշտոնից, սոցիալական դիրքից` ոչ ոք իրավունք չունի... Այ դա` արդեն անգրագիտության և տգիտության գագաթնակետն է համարվում ..... Նշանակում է` տվյալ անձնավորության գաղափարներում դատողության, տրամաբանության և ընկալունակության սով է... Ուստի`տվյալ անձնավորությունը դատարկաբանությամբ զբաղվելու և դիմացինին վիրավորելու փոխարեն, թող պարբերաբար կերակրի և լիցքավորի սեփական ուղեղը ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել