Թուրքագետ. Հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի ընտրությունը որևէ փոփոխություն չի բերիPanorama.am-ը գրում է.

Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում վարչապետ Էրդողանն առաջին իսկ փուլի արդյունքներով կընտրվի նախագահ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետը նշեց, որ Էրդողանի ընտրազանգվածին չի հետաքրքրում մարդու իրավունքները, դեմոկրատիան, նրանց հետաքրքրում է գլխաշորով գլուխը ծածկելն ու աշխատանքի գնալը, խորհրդարան մտնելը կամ աղջիկներին դպրոց, համալսարան ուղարկելը, հետաքրքրում է Ղուրանի կուրս բացելը, դպրոցներում բացի կրոնի դասավանդումից Մուհամեդ մարգարեի կյանքն ու գործունեությունը կրթական ծրագրերում ընդգրկելը. «Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները, ըստ այդմ էլ գործում է»:

Ըստ նրա, Էրդողանը կլինի չարյաց փոքրագույնը երկրի կայնության համար: 

«Էրդողանը լինելու է ուժեղ նախագահ: Հավանաբար, կնշանակի թույլ վարչապետ»,- կարծում է Հ. Չաքրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել