Քիչ առաջ հասկացա, որ ահավոր նյարդայնանում եմ: Երկար-բարակ մտածելու հարց չկար, որովհետև հստակ գիտեմ ինչից է: Հիմա մի փոքր պարզաբանեմ: Արձակուրդում գտնվելը երբեմն հնարավորություն է տալիս հաճախ մի հեռուտաալիքից մյուսն անցնելը: Չեմ խոսի սերիալներից: Դրանք արդեն վաղուց ծեծված են . . . Զարմանալի է, բայց փաստ՝ գովազդներ էի դիտում: Ու ահավոր նյարդայնացա «Մաշայի և արջի արկածները» ներկայացման գովազդային հոլովակից: Լավ, այդ գովազդ հավաքողը ուրիշ, ավելի հետաքրքիր կադր չի՞ գտել: Ախր, այ «մասնագետ» ջան, խոսողն է անտեղյակ, դու էլ էս անտեղյա՞կ: Դու չգիտե՞ս, որ հայերենում «ԼՅԱՎ» բառ չկա: Ասենք, ինչի՞ եմ զարմանում որ: Եթե մի խումբ «Զարգացած» էակներ ամեն քռչ ու փալասի հետևից վազում ու «ԳլՅամուռնի» հագուկապ են ձեռք բերում, առանց հասկանալու Glamour բառի իրական իմաստը, ապա պարզ է, որ ԼԱՎՆ էլ կդառնա «ԼՅԱՎ» . . . Ո՜ւֆ, ամա՜ն, եսի՜մ է . . .

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել