Կյանքը հիասքան չէ...

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը շատ լուրջ է, որովհետև թանկացումից հետո կյանքը մի քանի անգամ կթանկանա, բայց պետք է հետևողական լինել, ու հետագա թանկացումներից խուսափելու համար պետք է եղանակ գտնել, թե ինչպես կարելի է Հայաստանում արևային էներգիա ստանալ, որովհետև դա այս պահին ամենամատչելին է: Արևային էներգիայի կայանններից հետո լույսը բավականին կէժանանա:

Ասֆալտապատման խնդիրը երևանցիների թիվ մեկ խնդիրն է դարձել: Մերոնք նույն տեղը ամեն տարի ասֆալտապատում են, բայց բազմաթիվ չասֆալտապատված տարածքներ տարիներով մնում են անմխիթար վիճակում: Կա նաև երկրորդ խնդիրը, որի մասին շատ է խոսվում, ճանապարհի վերանորոգման ժամերը պետք է վերանայվեն: Ամենապիկ ժամին կատարված աշխատանքները խոչընդոտում են մարդկանց օրվա բնականոն ընթացքը:

Քառյակենք ուզում էին գնային արձակուրդ, բայց դեռ ոտները կախ են քցում. դեմը լույսի հարց կա: Տեսնեն՝ ինչ է լինում, նոր կգնան: Բայց լույսի թանկացումների դեմ պայքարը պետք է չտարբերվի «150 դրամների» դեմ պայքարից. «ոչ մի կուսակցական դրոշ» սկզբունքով պետք է ընթանա:

Վարդենիսցիները մնացել են առանց տանիք, ու որոշների համար դա հարմար առիթ է դարձել՝ հերթական դիվիդենտները հավաքելու համար: Հա բա՞, մեր մոտի բարեգործությունն էլ աշխարհի բոլոր բարեգործություններից պետք է տարբերվի, այլ բառերով ասած՝ մեր մոտ առանց նախապայմանների բարեգործություն չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել