Ճակատագրի տարօրինակ կատակի հետևանքով Հայաստանը և Վրաստանը հայտնվեցին հակադիր բևեռներում: Հունիսի 27-ին ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանի կողմից, կարծում եմ, հիմք և առիթ չի լինելու հայ-վրացական հարաբերությունների վատթարացմանը:
Իրականում եղբայրական երկրները, որի մասին վկայում են նաև վրացի պատմիչները` մասնավորապես Լեոնիդ Մրովելին, վկայաբանում է այն մասին, թե ինչպես Հայկ Նահապետը իր Քարթլոս եղբորը, ով վրացիների նախահայրն էր, ուղարկեց այդ տարածքներ ու կարգեց կառավարիչ, այսօր գլոբալ քաղաքական վայրիվերումների պատճառով աստիճանաբար մեկուսանում են, սակայն իրականում նրանք պետք է միասնական լինեն և պայքարեն հարևան Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի դեմ, որն արդեն Վրաստանի տարածքից իր ազդեցության տակ է վերցրել Աջարիան և Մարնեուլի շրջանը:
Հայկական Ջավախքն այս առումով բացառիկ տարածք է հանդիսանում այդ ներթափանցման դեմն առնելու և Վրաստանի տարածքով պանթուրքական միավորմանը խոչընդոտելու համար: Կգտնվենք այնքան խոհեմ, որ կողքի դնելով ամեն մի տարաձայնություն, այս պահին կպայքարենք այդ առաջխաղացման դեմ: Այս հարցում շատ են անելիքները Ջավախքի հայերի և Հայաստանի ու Վրաստանի իշխանություններ համար: ՈՒստի կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերությունների վրա քար շպրտողը ջուր է լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին, ու անկախ այն բանից, թե աշխարհաքաղաքական ինչ միավորման անդամ են դառնում Հայաստանն ու Վրաստանը, պետք է պահպանեն ու խորացնել սերտ համագործակցությունը: