Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներով և կարծում է, որ դրանք քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախկին առաջնորդը հայտարարել է TF1 և Europe1 հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից որոշ հատվածներ տարածվել են ԶԼՄ-ներում:
«Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան», - հայտարարել է Սարկոզին: Նախկին նախագահը նշել է, որ խորապես ցնցվել է իր հանդեպ ներկայացված մեղադրանքներից՝ ընդգծելով, որ ինքը երբևէ այնպիսի գործողություններ չի իրականացրել, որոնք հակասում են իրավական պետության սկզբունքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/07/03/sarkozi1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



