...քանդարար կոմունիստները 1935-1937 թթ խոնհարեցրին Արմավիր գյուղի Սուրբ Մաիամ Աստվածին եկեղեցին, իսկ Հայկավան գյուղի Արմավիրի եկեղեցին՝ 1923-ից կանգնած է խալխուլ վիճակում...
Որքա՞ն կարելի է բացիթողի վիճակում թողնել Արմավիր գյուղում եկեղեցի ունենալու օրախնդիր հարցը, երբ օրըստօրե շատանում են աղանդների անդամների թիվը, իսկ Էջմիածինի պետքն էլ չի, որ 3750 բնակիչ ունեցող գյուղը եկեղիցի չունի...Երբեմն լսում եմ կշտամբանքներ, թե ինչու եմ հարկի-անհարկի <կպնում> մեր եկեղեցուն...Ասածս ոչ մի խոսքից հրաժարվելու մտադրություն անգամ չումեմ, ավելին ասեմ, այդ Էջմիածնա եկեղեցին է մեզ՝ արմավիրցիներիս անտեսել: Մեզ ասելով նկատի ունեմ Արմավիր գյուղի բնակիչներին: Որտեղ ասես եկեղեցի, ժամ ու մատուռ սարքեցին, բացի Հայաստանի ամենահին ու ամենամեծ համայնք Արմավիրում: Դե արի ու հավատա այդ եկեղեցուն ու նրա սպասավորներին, որոնք վազում են միայն հարուստ գյուղերի և հարուստ հովանավորողների հետևից: Էհ, Արմավիր գյուղի հավատացյալներն ինչով է մեղավոր, որ գյուղի բյուջեն աղքատիկ է, իսկ գյուղի <կրուպնի> հարուստները ՌԴ Կրոսնոդարի ու Կրասնոյարսկի հայերի համար են եկեղեցիներ կառուցել, քանզի նրանք վաղուց է ինչ լքել են հայրենիքը: Կարող է, չէ, Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցին ու Կաթողիկոսարանը իրեն ձեռքը վերցնել Արմավիրի մարզի Արմավիրում գյուղում եկեղեցի կառուցելու հոգսերը, քանզի առաջին եկեղեցիները Արմավիրում կառուցվել է 4-րդ դարում՝ Արմավիրի տաճարների հիմքի վրա և դրանք բազմիցս են վերանորոգվել




