Replik.am-ը գրում է.
Երեւանում, այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:



