Emedia.am-ը գրում է.
Խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհեր են գրանցվել Լուգանսկի մերձակա բնակավայրերի վրա ուկրաինական ուժայինների ավիահարվածների հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) մամուլի քարտուղար Վլադիմիր Ինոգորոդցևը:
Ինչպես այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստին», Ինոգորոդցևը մասնավորապես հայտարարել է. «Ավիահարվածների են ենթարկվել եւ հրետակոծվել են Ստանիչնո-Լուգանսկի շրջանը եւ Նոր Կոնդրաշեւկան: Շատ մեծ քանակությամբ զոհվածներ կան խաղաղ բնակչության շրջանում»:
Նա նշել Է, որ Լուգանսկայա ավանի փողոցներից մեկում գնդակոծման եւ ավիահարվածների հետեւանքով զոհվել Է շուրջ տասը խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ հինգից-յոթ տարեկան մի աղջիկ Է: «Նույն իրավիճակն Է Նոր Կոնդրաշեւկայում: Առայժմ ստույգ տվյալներ չկան, բայց վիճակը ծանր Է»,-ընդգծել Է Ինոգորոդցեւը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 2-ին դիմել Է Ուկրաինայի իշխանություններին եւ պահանջել, որ եթե նրանք ի վիճակի են սթափ գնահատել իրենց հանցավոր քաղաքականության հետեւանքները, հրաժարվեն խաղաղ քաղաքները գնդակոծելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



