Panorama.am-ը գրում է.
Այսօր Բաքվում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ավարտին խորհրդարանականները ընդունել են Բաքվի հռչակագիրը:
Վերջինս կազմակերպության անդամ 57 պետություններին խորհրդատվություններ է տրամադրում քաղաքականության և անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքից:
Փաստաթղթի «Քաղաքականություն և անվտանգություն» հատվածում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կրկին հաստատում է, որ միջոցների ձեռնարկումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման և առաջընթացի հասնելու ուղղությամբ պետք է կատարվի խաղաղ ճանապարհով և բանակացությունների հիման վրա` պահպանելով ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերը, որն էլ հանդիսանում է կազմակերպության առաջնահերթություններից մեկը:
ԵԱՀԿ ԽՎ-ն կարևորել է նաև սահմանների անխախտելիության ու տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման և ժողովրդների ինքնորոշման սկզբունքների պահպանումը, որոնք ամրագրված են Հելսինկայն եզրափակիչ ակտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



