GalaTV.am-ը գրում է.
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում է` մասնակցելու Բելոռուսը գերմանացի ֆաշիստ զավթիչներից ազատագրելու 70-րդ տարելիցին: Այցի ժամանակ Լուկաշեկոն ու Պուտինը կքննարկեն ռուս-բելոռուսական համագործակցության ու ինտգրացիոն միություններում փոխհամագործակցության խնդիրները:
Փորձագետները կարծում են, որ ՌԴ նախագահը իր հետ Մինսկ է բերել ուղերձ ընդդեմ «գլուխ բարձրացնող ֆաշիզմի» դեմ միավորվելու անհրաժեշտության և ռուս ազգի մեծության մասին, որի մի մասն են Ռուսաստանում համարում նաև բելոռուսներին:
Բելոռուս փորձագետ Պավել Ուսովը «Белорусский партизан»-ի հետ խոսել է ռուս-բելոռուսական հարաբերությունների մասին, վերջինս մասնավորապես անդրադարձել է հունիսի 26-ին ՌԴ ՎՏԲ բանկի կողմից Բելոռուսին տրամադրված 2 միլիարդ դոլար վարկին: Փորձագետը նշում է, որ սա այն գումարն է, որը Լուկաշենկոն կարողացել է «պոկել» Մոսկվա իր այցի ժամանակ` նախքան Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը` խոստանալով սաբոտաժի չենթարկել ինտեգրման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



