1in.am-ը գրում է.
Մոլդովայի խորհրդարանն այսօր վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված փաստաթղթին իրենց աջակցությունն են հայտնել իշխող «Եվրոպամետ կառավարման կոալիցիայի» պատգամավորներն ու մի քանի անկախ խորհրդարանականներ:
Նիստին ներկա երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հույս է հայտնել, որ հարցի շուրջ տարաձայնությունները շուտով կհաղթահարվեն:
«Անկախ մեր քաղաքական հայացքներից՝ մենք ունենք մեկ նպատակ՝ Մոլդովան դարձնել բարգավաճող երկիր: Համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ հանրապետության փոխգործակցության իրավական շրջանակներ: Դա մեզ անհրաժեշտ է՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, արդիականացնելու երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները»,- հայտարարել է Տիմոֆտին:
Որպես հաջորդ փուլ՝ Մոլդովան կձգտի ԵՄ անդամակցության՝ ասել է պետության ղեկավարը:



