Ուղեկալի միակ նշանավոր բանը դա կապի մեքենան է,մյուս ուղեկալները և Երևանը կապող միակ օղակը:
Թվով տասներկուերրորդն է,մնացած դեռ ԽՍՀՄ բանակից:
Այդպես էլ կոչում են` 12-րդ ուղեկալ:
Ուղեկալներն իրարից հեռու են 25-30 կմ-ով:
Մոտ կես կիլոմետրի վրա Ադրբեջանական գյուղ է` Շյուքյուրբեյլին:
Դատարկ:
Կապի մեքենային վազելով մոտեցավ ուղեկալի միակ ենթասպան:
- Շուտ արա,կապվիր Երևան:
- Ժամը չի,համ էլ ի՞նչ է եղել:
- Մի աղջիկ են բերել զինվորները,օձն է կծել:Որտեղի՞ց է հայտվել, ոչոք չգիտի:
- Երևանն ի՞նչ անի,-զարմանում է կապի սպան:
- Չես հասկանում,զինվորական համազգեստով է,ռուս:Բա որ մեռա՞վ:
- Կենտրոն “Բրիգ21-ին”, “Կենտրոն Բրիգ21”-ին,”Կենտրոն..”:
- “Բրիգ21” “Կենտրոնն” եմ,խախտում ես եթերում դադարի ռեժիմը,եթե շտապ բան է անցիր 3-րդ կապուղի:

* * *
Զիվորները հավաքված հետաքրքրությամբ նայում էին աղջկան:
Կապույտ ջինջ աչքեր ուներ,մինչև ուսերը հասնող արևագույն մազեր,մաշկը սպիտակ, որը խոսում էր այն մասին,որ այս կողմերում նորեկ է:
Վազելով մոտեցավ կապավորը:
- Պարոն կապիտան,Երևանը հայտնեց,որ եթե մինչև վաղը 20.00 նրա հետևից չգան հանձնենք 8-րդ ուղեկալ:
Օձի կծածի համար էլ ասացին հակաթույն չկա,մի բան արեք,դժվար թե թունավոր լինի:
- Զինվոր,Թալինցի Կարոյին կանչիր:
- Ուղեկալի հերթապահ շրջիկ խմբում է,խրամատների մոտ:
- Սպարտակ,-կապիտանը դիմեց ենթասպային,-ի՞նչ ես աչքերդ չռել,կնիկ չե՞ս տեսել,արագ փոխիր հերթափոխը, Կարոյին բեր ուղեկալ:
Թալինցի Կարոն օձ ուտող էր,մի բան կիմանար:
Աղջիկը թուլացած հենվել էր նստարանին:
Կարոն մոտեցավ աղջկան:
Ցուցամատը ծալեց,երկու անգամ քսեց քթարմատին,սովորություն էր:
Փորձեց վեր քաշել շալվարի փողքը,աղջիկը ոտքը ետ քաշեց:
-Տղերք,ռուսերեն շալվար ոնցա՞,ոնց ասեմ շալվարդ բարձրացրու :
Ծիծաղեցին:Ամեն մեկը մի բան էր բղավում ռուսերեն,վերջը… 
- Ասա “открой грудь дорогая” :
Կարոն մի կերպ կրկնեց ձեռքով ցույց տալով ոտքը:
Հռհռոցը թնդում էր:
Աղջիկը ժպտաց,հետո տնկեց ոտքը:
Շալվարը պատռեց:
Կծածից վերև ոտքն ամուր կապած էր կաշվե գոտիով:
Ոտքի վրա պարզ երևում էին երկու սպիտակ զուգահեռ գծեր,գծերի ծայրում սև կետեր:
- Պարոն կապիտան,թունավոր օձ ա էղել:
- Բա ի՞նչ անենք հո չի մեռնի ուղեկալում:
- Մածուն ա պետք,մեկ էլ սաղ թող գնան:
Կապիտանը հեռացրեց բոլորին: Կարոյի հետ գրկեցին ու տարան զորանոց,նստացրեցին լեյտենատի մահճակալին:
Կապիտանը հեռվում նստած նայում էր:
Ցուցամատը ծալեց,երկու անգամ քսեց քթարմատին,սովորություն էր:
Կարոն ձեռքերը կշտեց:Ձեռքերի վրա օձի կծած բազմաթիվ հետքեր էին:
Սկզբից Կարոն դանակով կտրեց վերքը խաչաձև,աղջիկը բղավեց “мама”:
Հետո սկսեց ծծել վերքը ու թքել,ինչպես պապն էր գյուղում անում<Կարևորը կուլ չտաս,վռազ թքիր ու շունչդ պահիր>:
Թքի հետ խառնված արյունը կապտակարմիր գույնի էր:
Այնքան թքեց մինչև տեսավ, որ թուքն արդեն կարմիր է:
Կապտաչյա գեղեցկուհին սարսափով էր նայում զինվորին:
Սպան զզվանքով գլուխը թեքել էր:
Մածուն չկար,որտեղից լիներ:Դուրս վազեց:
Հավաքած ինչ որ տերևներ,թրջեց ու դրեց վերքի վրա:
- Իրան ասա թող չքնի,ես ռուսերեն չգիտեմ, գոնե կես ժամ:
Սպան թարգմանեց:
Հետո հարցրեց անունը:
Աղջիկը պատմեց որ կապի սպա է,Լենինգրադից,անունը Լյուսյա է:
Հետ է ընկել իր խմբից ու կորցրել բոլորին:Գնում են դեպի ճակատ,օգնելու:
- Անունն ի՞նչ էր չհասկացա, ու՞ր են գնում,ի՞նչ մեքենա: 
Ցուցամատը ծալեց,երկու անգամ քսեց քթարմատին,սովորություն էր:
- Շատ մի խոսա Կարո,գործդ արա: Անունը Լյուսյա է,սվյազիստ է,գնում են ճակատ մերոնց մոտ:
- Էդ ինչ անուն ա՞,-փոխելով ոտքի փաթաթանը նայում էր աղջկան:
Ցուցամատը ծալեց,երկու անգամ քսեց քթարմատին,սովորություն էր:
- Քնեց պարոն կապիտան:Ժամը մեկ դեռ 3 անգամ փոխելու եմ բա ոնց կլնի: 
- Կմնաս մոտը,չքնես:Ես պահեստում կքնեմ:
Ցուցամատը ծալեց,երկու անգամ քսեց քթարմատին,սովորություն էր:

* * *
Լուսաբաց:
Կարոն քնած էր:
Ամբողջ գիշեր չէր քնել:
Աղջիկը զարթնեց կրակոցների ձայնից:Մի քիչ կաղալով դուրս եկավ զորանոցից:
Զինվորները զվարճանում էին:
Ուղեկալի տարածքում ռումբից պայթած երկհարկանի շենքից մնացել էր մի պատ,
պատի վրա էլ չուգունե ջեռուցման մարտկոց մի խողովակից կախված:
Զինվորները հեռվից փորձում էին կրակոցով մարտկոցը գցել,պոկել խողովակից`չէր հաջողվում:
Աղջիկը մի քիչ կաղալով մոտեցավ:
- Доброе утро.
- Как нога, ? “открой грудь дорогая”
Ծիծաղեցին իրենց տարիքին համապատասխան,պատերազմում բայց անհոգ:
Մոտեցավ նաև սպան:
Աղջիկն ուշադիր բոլորին նայելուց հետո մոտեցավ մի զինվորի:
- Дай автомат:
Զինվորը տատանվում էր:Հետո գլուխը քորելով տվեց:
Արևահամի մազերը ձեռքով հետ տվեց,նշան բռնեց քիչ երկար,կրակեց:
Մարտկոցը տեղում էր,բայց միայն մի քանի վայրկյան,հետո ճռռալով խողովակից պոկվեց ու աղմուկով ընկավ գետնին:
Վազքով մոտեցավ մի զինվոր:
- Մի մեքենա է եկել,”Վիլլիս”,ռուս են,աղջկան են հարցնում…
Աղջիկը թեթև կաղալով գնաց դեպի զորանոց:
Տեսավ իր փրկչին,քնած,ցուցամատը քթի մոտ սովորության համաձայն:
Նա էլ էր նկատել զինվորի տարօրինակ սովորությունը:
Մտածեց <Սովոր է կրակոցներին չի էլ զարթնել>:
Կռացավ,համբուրեց տղայի շուրթերը,մատները սահեցրեց այտերով,հետո համբուրեց ճակատն ու դուրս եկավ:
Երեկոյան շտաբից մի “Նիվա” եկավ:
Մեքենայից դուրս եկած գնդապետի համազգեստով սպան առանց գլխարկի էր:
Կապիտանը դիմավորեց պահակակետում,ուզում էր զեկուցել:
- Թողնել,կապիտան ու՞ր է ռուս աղջիկը:
- Գնաց մի մեքենայով,ինչպես որ…
- Դու հիմա՞ր ես կապիտան,երկրորդ օրն է սարերում դրանց ենք ման գալիս,դրանք հատուկ դիպուկահարներ են,Ուկրաինայից, հասկանու՞մ ես, հակառակորդ,գնում էին անցնելու ճակատի գիծը, ազերներին օգնելու:
- Բայց պարոն…
- Ոչ մի բայց,դու էլ քո այդ օձ ուտող զինվորն էլ գաուպտվախտ,հասկացար, կրկնիր…

* * *
Գիշեր է:
Դավաճան գիշեր, լուռ ու դավադիր:
Խրամատում,սահմանի այդ հատվածի մասում երեք զինվոր են ու մի սեժանտ:
Սերժանտն ու մեկ զինվորը քնած են:
Քնում են հերթով:
Գիշերով տեսնելու հեռադիտակ սարքով հետևում են մի ձոր այն կողմ հակառակորդի դիրքերին:
- Մի հատ չծխե՞նք,աչքերս հոգնեցին,մեկ է այնտեղ մարդ չկա,սարքով լավ երևում է:
- Դե գիտես որ չի կարելի,գոնե մտնենք գետնահոր,- ասաց ու ծալած ցուցամատը քսեց քթարմատին:
- Սերժանտը կզարթնի,հավեսը չունեմ,-ասաց մյուսը որին Փորձանք մականուն էին կնքել:
Գրպանից հանեց տուփը,մեկ հատ մեկնեց ընկերոջը:
Վառեց սիգարետը ու դեռ չէր հասցրել ծուխը դուրս փչել երբ…
Տրաաաաաաաաաաաք…ու թռավ սիգարետի կեսը:
Կրակոցի ձայնից գետնատնից դուրս թռան սերժանտն ու զինվորը, կիսաքուն:
- Էդ ի՞նչ էր,Փորձանք:
Փորձանքը վախից պպզել էր խրամատում:
- Սնայպեր էր,ուղիղ սիգարետիս,արա ինչ բախտ ունեմ,
- Էշ,քանի անգամ են ասել կանգնած չծխես,Կարոն էլ երևի վախից տակն ա լցրել:
Երեքով նայեցին Կարոյին:
Երեք զույգ սարսափահար աչքեր տեսան Կարոյի կրծքի ձախ մասում, որտեղ արյան կարգն ու ռեզուսն է գրված,նշանառուի կարմիր մահվան կետը:
Կարոն էլ էր տեսել ու չէր համարձակվում շարժվել:
- Կարո,միանգամից քեզ գցի աջ,չի հասցնի:
Կարմիր կետը սկսեց շարժվել,բարձրացավ դեպի շրթունքները,մի քիչ սպասեց,հետո այտի վրայով դանդաղ սահեց ու կանգնեց ուղիղ ճակատի կենտրոնում:
Ակամա աջ ձեռքը բարձրացավ ու ծալած ցուցամատով շփեց քթարմատը: 
Զինվորներն ու սերժանտը կքանստած, ձեռքերով փակեցին աչքերը:
<Վերջ>, մտածեց ու մի ակնթարթում աչքի առջևից անցան մայրը հայրը քույրը, բոլորն էլ սարսահափահար դեմքերով:
Տրաաաաաաաաաաաք…
Գնդակը մխրճվեց Կարոյից մոտ 50 սմ դեպի ձախ, հողի մեջ:
Զինվորներն ու սերժանտը բացեցին աչքերը,Կարոն դուրս էր գալիս խրամատից:
Կանգնեց հասակով մեկ,շփեց քթարմատը,հետո ձեռքը բարձրացրեց,օդում ողջունեց մթությանը:
Քթի տակ մրմնջաց “открой грудь дорогая”…ու նորից թռավ խրամատի մեջ:

Հ.Գ. Իրական մի պատմություն,մի քիչ ծաղկեցրած,բայց հակառակ վերջաբանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել