Ինչու չունեք սեռական ցանկություն և ինչպես բարձրացնել լիբիդոնAroxj.am-ը գրում է.

Հաճախ մարդիկ լիբիդոն՝ սեռական ցանկությունը խառնում են՝  սեռական կարողության կամ անկարողության հետ: Սակայն դա այդպես չէ: Լիբիդոն՝ ցանկությունն է, իսկ սեռական կարողությունը՝ ֆիզիոլոգիապես սեռական ակտը իրականացնելը: Սեռական ցանկության բացակայությունը մահացու չէ, դա հնարավոր է վերականգնել մի շարք միջոցներով: Նախ ներկայացնենք, թե ինչը կարող է պատճառ դառնալ սեռական ցանկության անկման համար:

Սեռական ցանկության անկման կամ բացակայության պատճառները

1. Սեռական ցակության անկումը ուղիղ կապ ունի ձեր հոգեբանական վիճակի հետ: Հիմնականում սեռական ցանկության բացակայությունը առաջանում է նյարդային համակարգի հետ խնդիրների դեպքում, հոգեբանական ճնշվածության պատճառով, ինչպես օրինակ սթրեսը, լարված աշխատանքը,  ընտանեկան խնդիրները, անհաջողությունը և գերհոգնածությունը

2.Սեռական ցանկության բացակայության կամ անկման պատճառ կարող են դառնալ  այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք իջեցնում են ընդհանւոր օրգանիզմը տոնուսը,  ինչպես նաև դեղիջոցների գործածումըմ ինչպիսին են նեյրոլեպտիկները, հորմոնները: Դրանց կողմնակի ազդեցությունը կշարունակի խանգարել ձեր սեռական կյանքին նույնիսկ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո

3. Երրորդ ամենատարածված պատճառը դա պասիվ ապրելակերպն է, քնի անբավարարությունը և անառողջ սնունդը: Հոգեբանները նշված 3 գործոններին ավելացնում են նաև ընտանեկան խիստ, ավանդական դաստիարակությունը, որի հետևանքով ապագա կինը կամ տղամարդը դառնում են ներփակված, հոգեբանական խնդիրների պատճառով <<ամաչում են>>  սեքսուալ հարաբերություններից:

Ինչպես վերականգնել կամ նպաստել լիբիդոյի բարձրացմանը

Նախ սկսենք հաճելիից՝ առողջ սննդից: Տղամարդու և կնոջ մոտ հավասարապես իբիդոյին նպաստում են որոշակի սննդատեսակները, որոնք ուղղակի կապ ունեն սեռական ցանկության ու սեռական ֆունկցիայի արձացման հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել