Tert.am-ը գրում է.
Եթե Ադրբեջանն իր մեջ ուժ գտնի վերջնականապես համաձայնելու արցախյան հիմնահարցի քաղաքակիրթ կարգավորման շուրջ, այսինքն՝ ճանաչի ԼՂՀ-ն, պատրաստակամություն հայտնի խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա կարելի է մտնել և՛ Եվրասիական տնտեսական միություն, և՛ ԵՄ, և՛ այլ կազմակերպություններ միասին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի առաջարկի կապակցությամբ, որ երեք երկրները (Հայաստան, Ադրբեջան, ԼՂՀ) միասին մտնեն ԵՏՄ:
«Այսինքն՝ այստեղ ամեն ինչ կախված է Ադրբեջանի պահվածքից: Այստեղ մտածել, որ եթե իրենք անդամակցեն մի կազմակերպության, Հայաստանի հետ և կլինի կարգավորում, այդպես չէ: Քանի որ մենք, լինելով Խորհրդային միության մաս Ադրբեջանի հետ, տեսել ենք, որ էլի հարցը չի կարգավորվել, որովհետև Բաքուն միշտ էլ ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերել»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նա ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի նախ հակամարտությունը կարգավորվի, նոր տեսնենք, թե ինչպես է փոխվում «մեր քաղաքական, տնտեսական տեսլականը ու ինչ կազմակերպությունների կարող ենք անդամակցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



