ԵԱՀԿ-ն Ռուսաստանի դեմ բանաձև ընդունեցAravot.am-ը գրում է.

Բաքվում ընթացող ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) 92 «կողմ», 30 «դեմ» և 27 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ սենատոր Բենյամին Քարդինի կողմից առաջարկած Ուկրաինայի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկիի սկզբունքների ակնհայտ, կոշտ եւ չուղղված խախտումների մասին» բանաձեւը:

Բանաձևն արդեն կցված է Բաքվի հռչակագրին, որը քվեարկության կդրվի այսօր` հուլիսի 2-ին, Բաքվում ընթացող ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ նիստում: Հռչակագիրը պարունակում է առաջարկություններ ԵԱՀԿ – ի եւ նրա 57 մասնակից պետություններին` քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Բանաձևում կիրառվում է «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին» արտահայտությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել