Ժառանգության, առավել ևս` Կոնգրեսի մասին չեմ խոսում, քանի որ վստահ եմ, որ նրանք հենց էսօր էլ պատրաստ են փողոց դուրս գալու:
Առհասարակ, 12 կետերը ձևավորվել են արհեստական կոնսենսուսի միջոցով: Այսինքն` համագործակցությունը պահելու նպատակով Ժառանգությունը, առավել ևս` Կոնգրեսը, համաձայնել են նույնիսկ այդ ձևաչափին: Բայց ասե՞մ, թե ի՞նչ ա լինելու սեպտեմբերին (աշնանը): Մի բան` կռուտիտ: Կառավարությունը «քառյակի» 12 պահանջներից 2-3 կետ ա «կատարելու», իսկ ԲՀԿ-ն, վստահ եմ, նաև` ՀՅԴ-ն դա համարելու են շատ դրական քայլ ուղղված «հասարակությանը», ու փորձելու են մյուս ուժերի հետ երկարաձգել կառավարությանը «տրված» ժամկետը` դրանով խափանելով նախօրոք հայտարարված հանրահավաքի անցկացումը: Իսկ «լավագույն» դեպքում, եթե, այնուամենայնիվ, քառյակի` ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցությամբ հանրահավաքը կայանա, ապա այն կկրի զուտ «փորձնական» բնույթ ու կներկայացվի որպես «նախազգուշական»:
Իմ խորին համոզմամբ, ԲՀԿ-ի, վստահ եմ, նաև ՀՅԴ-ի օրհասական խնդիրը, հայտնի պատճառներով, ԱԺ 2017թ.-ի ընտրություններն են: Դրա լավագուն ապացույցը 12-ում ընդգրկված միակ «իրական» քաղաքական կետն ա, այն է` անցումը 100%-անոց համամասնական ընտրակարգի:
Հ.Գ. թող ես լինեմ ազգի վերջին չուզողն ու վատատեսը: