Զբոսաշրջիկների համար ամենաթանկ եվրոպական երկիրը Իտալիան էLife.panorama.am-ը գրում է.

Eurostat-ի տվյալների հիման վրա Coldiretti ընկերության կողմից անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ Իտալիան հանդիսանում է զբոսաշրջիկների համար ամենաթանկ միջերկրածովյան երկիրը:

Ինչպես նշվում է զեկույցում, Իտալիայում հյուրանոցների և ռեստորանների գինը 10 տոկոսով բարձր է, քան Եվրոպայի մյուս երկրներում:

Ըստ հետազոտության արդյունքների՝ այս տարի զբոսաշրջիկների համար ամենահարմար երկիրը կլինի Չեռնոգորիան: Չնայած զարգացած տուրիստական ոլորտին՝ զբոսաշրջիկներն այստեղ կվճարեն 37 տոկոսով ավելի քիչ, քան Եվրոպայի մյուս երկրներում: Խորվաթիայում զբոսաշրջիկների խնայողությունը կկազմի 26, Պորտուգալիայում 23, իսկ Թուրքիայում՝ 22 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել